ԱՄՆ-ը Իրանին մեղադրել է ՀԳՀԾ-ն խախտելու մեջ
https://parstoday.ir/hy/news/world-i124461-ԱՄՆ_ը_Իրանին_մեղադրել_է_ՀԳՀԾ_ն_խախտելու_մեջ
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն պատրաստվում է դատական հայց ներկայացնել Իրանի դեմ՝ ՀԳՀԾ-ն խախտելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 19, 2020 03:43 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը Իրանին մեղադրել է ՀԳՀԾ-ն խախտելու մեջ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն պատրաստվում է դատական հայց ներկայացնել Իրանի դեմ՝ ՀԳՀԾ-ն խախտելու համար:

Անտեսելով ՀԳՀԾ-ից դուրս գալու իր միակողմանի քայլը, ԱՄՆ կառավարությունը հայտարարել է, որ հինգշաբթի օրը Թեհրանի դեմ բողոքի հայց է ներկայացնելու Անվտանգության խորհրդի ղեկավարին:

ԱԽ-ում Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու մասին բանաձևի պարտությունից հետո, ԱՄՆ-ն հայտարարեց, որ գործարկելու է ձգանի մեխանիզմը՝ Թեհրանի դեմ կիրառված բոլոր պատժամիջոցները վերականգնելու համար:

Օգոստոսի 14-ին Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու ԱՄՆ-ի առաջարկած բանաձևը չընդունվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:

Բանաձևը տապալվեց 11 ձեռնպահ, 2 կողմ ՝ (ԱՄՆ և Դոմինիկյան Հանրապետություն), և Ռուսաստանի ու Չինաստանի դեմ ձայներով:

ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մշտական ​​և ոչ մշտական ​​անդամները, որոնք դեմ են քվեարկել կամ ձեռնպահ են մնացել ԱՄՆ-ի հակաիրանական բանաձևին, հայտարարել են, որ աջակցում են ՀԳՀԾ-ին և դատապարտում ԱՄՆ-ի անօրինական գործողությունները:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio