Ջո Բայդեն. Ես ավելի ուժեղ կդարձնեմ ՀԳՀԾ-ն
ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատ թեկնածուն հայտարարել է. «Եթե ես հաղթեմ ընտրություններում, ԱՄՆ դաշնակիցների հետ համագործակցությամբ կամրապնդեմ ՀԳՀԾ-ն»:
Նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը, Farnafer ամսագրում տպագրված հոդվածում ներկայացրել է հաղթելու դեպքում իր արտաքին քաղաքականությունը:
Բայդենն Իրանի նկատմամբ իր քաղաքականության մասին գրել է. «Թեհրանը պետք է վերադառնա միջուկային գործարքին և լիարժեք գործադրի այն: Եթե դա տեղի ունենա, ես կվերադառնամ ՀԳՀԾ և կօգտագործեմ դիվանագիտության մեր հանձնառությունը համագործակցելու մեր դաշնակիցների հետ՝ համաձայնագիրը ամրապնդելու և երկարացնելու ուղղությամբ»:
2018 թվականի մայիսի 8-ին ԱՄՆ-ը դուրս եկավ ՀԳՀԾ-ից:
Թրամփը խոստացել էր դուրս գալ միջուկային համաձայնագրից և կիրառելով «առավելագույն ճնշման» քաղաքականությունը՝ Իրանին ստիպել նստել բանակցությունների սեղանին՝ «ավելի լավ գործարք» կնքելու համար:
Այս խոստումից ավելի քան երկու տարի անց, ԱՄՆ կառավարությունը չի կարողացել հասնել այդ նպատակին:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian