Պոմպեոն Ռուաստանին ու Չինաստանին սպառնացել է պատժամիջոցներով
ԱՄՆ պետքարտուղարը սպառնացել է, որ եթե Չինաստանը և Ռուսաստանը անտեսեն Վաշինգտոնի խնդրանքը`վերականգնել Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները, կենթարկվեն պատժամիջոցների:
Օգոստոսի 19-ին, Fox News- ին տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի՞ Չինաստանի և Ռուսաստանի դեմ, եթե նրանք հրաժարվեն վերականգնել Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները, Մայք Պոմպեոն ասել է. «Վաշինգտոնը նախկինում պատժամիջոց է կիրառել ցանկացած երկրի նկատմամբ, որը խախտել է ԱՄՆ պատժամիջոցները»: .
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պոմպեոյին հանձնարարել է ակտիվացնել Իրանի դեմ Անվտանգության խորհրդի պատժամիջոցները վերականգնող մեխանիզմը:
Փորձագետների կարծիքով, մեխանիզմը, որը հայտնի է որպես «ձգանի մեխանիզմ», դժվար ճանապարհ է նախատեսում Միացյալ Նահանգների համար, քանի որ Ռուսաստանը, Չինաստանը և այլ երկրներ կասկածի տակ են դրել ԱՄՆ-ի քայլի օրինականությունը՝ միջուկային գործարքին այդ երկրի անհավատարմաության պատճառով: Հետևաբար, ԱՄՆ-ը իրավունք չունի գործարկել այս մեխանիզմը:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio