Փելոսի. «ԱՄՆ-ը կանգնած է ամենավատ աղետի և ճգնաժամի դիմաց»
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակը հերթական անգամ կտրուկ քննադատեց ԱՄՆ-ի նախագահին և Սենատում հանրապետական մեծամասնության խոսնակին
ԱՄՆ -ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, Դեմոկրատական կուսակցության 2020 թվականի տարեկան համագումարում հայտարարել է, որ ԱՄՆ-ն, իր պատմության ընթացքում ամենավատ աղետի և առողջապահական ու տնտեսական ամենավատ ճգնաժամի դիմաց է կանգնած:
Փելոսին իր ելույթում անդրադարձել է Ներկայացուցիչների պալատում հաստատված ծրագրերին `կապված ռասայական խտրականության և զենքով բռնության դեմ պայքարին և ամսավճարների բարձրացմանը, որոնց դեմ են արտահայտվել Սենատում:
Փելոսին խոստովանել է,որ ավելի քան հինգ միլիոն ամերիկացիներ վարակվել են կորոնավիրուսով ,իսկ մահացել ավելի քան 170 հազար հոգի,այդ պատճառով օրենք է վավերացվել ժողովրդի կյանքը,ապրուստը և ժողովրդավարության ապագան պաշտպանելու համար,որի հաստատման դեմ են Սենատի հանրապետական մեծամասնության խոսնակ Միչ Մաք Քանելը և ԱՄՆ-ի Հանր.նախագահ Դոնալդ Թրամփը:
Ամերիկացի այս պաշտոնյան համոզված է, որ հանրապետականները կորոնավիրուսը ոչնչացնելու փոխարեն, փորձում են ոչնչացնել մատչելի բուժսպասարկման օրենքը: