ԱՄՆ-ի ներկայության ժամանակ Աֆղանստանը դարձել է թմրնյութերի խոշորագույն արտադրողը
ԱՄՆ-ի զորքերի ներկայության ժամանակ Աֆղանստանում աճել է թմրանյութերի արտադրության ծավալը:
Թալիբների խոսնակ Զաբիհոլլահ Մոջահեդն ասել է, որ 19 տարի ԱՄՆ-ի ներկայության հետևանքով, Աֆղանստանը ճանաչվել է թմրամիջոցների խոշորագույն արտադրողն աշխարհում:
Զաբիհոլլահ Մոջահեդը հավելել է.«Թալիբների բանտարկյալները ոչ մի դերակատարություն չունեն Աֆղանստանի թմրանյութերի բիզինեսի և ապօրինի շրջանառության մեջ»:
Աֆղանստանի նախագահ Մոհամմեդ Աշրաֆ Ղանին վերջերս ասել է.«Եթե թալիբների մնացած բանտարկյալներն ազատ արձակվեն, թմրանյութերը հեղեղելու են Բրիտանիայի և ԱՄՆ-ի շուկաները»:
ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները 2001 թվականին ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով ներխուժեցին Աֆղանստան, սակայն այն ժամանակներից ի վեր անապահովությունը, ահաբեկչությունը և թմրանյութերի արտադրությունը զգալիորեն աճել են Աֆղանստանում:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio