ԱՄՆ-ի ներկայության ժամանակ Աֆղանստանը դարձել է թմրնյութերի խոշորագույն արտադրողը
https://parstoday.ir/hy/news/world-i124571-ԱՄՆ_ի_ներկայության_ժամանակ_Աֆղանստանը_դարձել_է_թմրնյութերի_խոշորագույն_արտադրողը
ԱՄՆ-ի զորքերի ներկայության ժամանակ Աֆղանստանում աճել է թմրանյութերի արտադրության ծավալը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 21, 2020 14:40 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի ներկայության ժամանակ Աֆղանստանը դարձել է թմրնյութերի խոշորագույն արտադրողը

ԱՄՆ-ի զորքերի ներկայության ժամանակ Աֆղանստանում աճել է թմրանյութերի արտադրության ծավալը:

Թալիբների խոսնակ Զաբիհոլլահ Մոջահեդն ասել է, որ 19 տարի ԱՄՆ-ի ներկայության հետևանքով, Աֆղանստանը ճանաչվել է թմրամիջոցների խոշորագույն արտադրողն  աշխարհում:

Զաբիհոլլահ Մոջահեդը հավելել է.«Թալիբների բանտարկյալները ոչ մի  դերակատարություն չունեն Աֆղանստանի թմրանյութերի բիզինեսի  և ապօրինի շրջանառության մեջ»:

Աֆղանստանի նախագահ Մոհամմեդ Աշրաֆ Ղանին վերջերս ասել է.«Եթե ​​թալիբների մնացած բանտարկյալներն ազատ արձակվեն, թմրանյութերը հեղեղելու են Բրիտանիայի և ԱՄՆ-ի շուկաները»:

ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները 2001 թվականին ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով ներխուժեցին Աֆղանստան, սակայն այն ժամանակներից ի վեր անապահովությունը, ահաբեկչությունը և թմրանյութերի արտադրությունը զգալիորեն աճել են Աֆղանստանում:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio