Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյան մեղադրանք է հնչեցրել Հայաստանի հասցեին
https://parstoday.ir/hy/news/world-i124670-Ադրբեջանի_բարձրաստիճան_պաշտոնյան_մեղադրանք_է_հնչեցրել_Հայաստանի_հասցեին
Ադրբեջանի փոխնախագահը Հայաստանի կառավարությանը մեղադրել է տարածաշրջանում ապակառուցողական ու ռազմատենչ քաղաքականություն վարելու մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 24, 2020 13:11 Asia/Tehran
  • Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյան մեղադրանք է հնչեցրել Հայաստանի հասցեին

Ադրբեջանի փոխնախագահը Հայաստանի կառավարությանը մեղադրել է տարածաշրջանում ապակառուցողական ու ռազմատենչ քաղաքականություն վարելու մեջ:

«Բաքուն կառուցողական մասնակցություն ունի ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բանակցություններին, բայց, ցավոք, Հայաստանի կողմից նման քայլ չի արվել», - ասել է  Հիքմեթ Հաջիևը:

Նա հավելել է, որ Հայաստանի կառավարությունը շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը, և որ այդ քաղաքականությունն ակունք է առնում Հայաստանի ռազմական, ագրեսիվ դոկտրինայից, որը  պահանջում է  նոր տարածքներ  ու նոր պատերազմներ:

Հարկ է նշել, որ Հայաստանն ավելի վաղ նույնպես նման դիրքորոշում էր որդեգրել Բաքվի նկատմամբ՝ Ադրբեջանին մեղադրելով ռազմատենչության և հակամարտությունը լուծելու համար ուժային միջոցի դիմելու մեջ:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio