Օգոստոս 29, 2020 19:20 Asia/Tehran
  • Պետական ահաբեկչության նոր տեսակին իրավական դաշտում դիմակայելու համար միջազգային համագործակցության անհրաժեշտությունը

Ահաբեկչության դեմ պայքարի ազգային օրը Իրանի դատական իշխանության մարդու իրավունքների շտաբն անկախ պետություններին կոչ է արել միմյանց հետ համագործակցել պետական ահաբեկչության հակամարդկային երևութի դեմ պայքաերլու հարցում միջազգային կանոնադրություն մշակելու ուղղությամբ:

1981-ի օգոստոսի 30-ին Իրանի վարչապետի գրասենյակում տեղի ունեցած  պայթյունի հետևանքով, նահատակվեցին ժամանակի նախագահ Մոհամմադ Ալի Ռաջաին և այն  վարչապետ Մոհամմադ Ջավադ Բահոնարը:

Հանդես գալով մի հաղորդագրությամբ, ԻԻՀ դատական իշխանության մարդու իրավունքների շտաբը նշել է.«Դաժան պատժամիջոցներ պարտադրելու ԱՄՆ-ի քայլը և նրա դաշնակից պետություններ կողմից Իրանի տնտեսությունը ճգնաժամի մատնած պատժամիջոցների գործադրումը պետական ահաբեկչության նորագույն տեսակներից են»:

Այս հաղորդագրության շարունակության մեջ անդրադառնալով ԱՄՆ-ի ու արևմտյան պետությունների կողմից ահաբեկչությանն ու ահաբեկչական շարժումներին ցուցաբերվող աջակցությանն ասված է.«Աշխարհի ժողովուրդները այդ թվում ամերիկացիները ահաբեկչության վրա հիմնված ԱՄՆ-ի քաղաքականությունների զոհերն են: Աշխարհի տարբեր կողմերում այդ թվում Արևմտյան Ասիայում այս երկրի ռազմական ներկայությունը լարվածությունների ավելացման ու ահաբեկչության տարածման ամենահիմնական պատճառն է»:

Իրանի դատական իշխանության մարդու իրավունքների շտաբը շեշտել է, որ ԱՄՆ-ն ու արևմտյան որոշ պետություններ պետք է պատասխան տան ահաբեկչական խմբերի կողմից իրականացվող հանցագործությունների համար:

Պիտակ