Չինաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարներն ընդգծել են ՀԳՀԾ-ն պահպանելու անհրաժեշտությունը
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի հանձնաժողովի 16-րդ նիստի կայացմանը զուգահնեռ,Չինաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարներն ընդգծել են Իրանի միջուկային համաձայնության պահպանման անհրաժեշտությունը:
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում երեքշաբթի օրը Չինաստանի ԱԳ նախարար Վանգ Յիի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում, նշելով որ երկու երկրները կարևորում են ՀԳՀԾ-ի պահմանման անհրաժեշտությունը,Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասը հայտարարել է.«Անցած շաբաթների ընթացքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հանգամանորեն քննարկման է ենթարկվել այս հարցը»:
Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու համար ԱՄՆ-ի հակաիրանական նախագիծը ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից մերժվելուց հետո, այսօր ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստը մեկնարկել է Վիեննայում մասնակցությամբ Իրանի և 4+1 խմբի անդամ երկրների ԱԳ նախարարությունների գլխավոր տնօրենների ու տեղակալների:
ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նախորդ նիստը կայացել էր 2020 թվականի փետրվարին:
Նշենք,որ 2018 թվականի մայիսի 8-ին ԱՄՆ-ն հայտարարեց ՀԳՀԾ-ից միակողմանի դուրս գալու և հակաիրանական պատժամիջոցները վերականգնելու մասին: