Լատինական Ամերիկայի խորհրդարանականները կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Իսրայելի դեմ
Լատինական Ամերիկայի որոշ խորհրդարանների պատգամավորներ կոչ են արել օրենք հաստատել սահմանել Սիոնիստական ռեժիմին սանկցիայի ենթարկելու մասին՝ ի պատասխան Հորդանան գետի արևմտյան ափի հատվածները բռնակցելու ծրագրերի:
«21» արաբական թերթի հաղորդման համաձայն, Լատինական Ամերիկայի վեց երկրների խորհրդարանների անդամները «Հանուն Երուսաղեմի խորհրդարանականների ասոցիացիայի» համաժողովում կարևորել են, Սիոնիստական ռեժիմի դեմ պատժամիջոցներ սահմանելու օրենքների ընդունումը:
Պատգամավորները նշել են, որ խորհրդարանականները կարևոր դեր ունեն Իսրայելի ագրեսիային դիմակայելու և դրանց դեմ պայքարելու օրենքներ ընդունելու հարցում:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն վերջերս հայտարարել էր Հորդանան գետի Արևմտյան ափի որոշ տարածքներ օկուպացված տարածքներին միացնելու պլանների մասին:
Չնայած միջազգային լայնածավալ հակազդեցությանը, այդ թվում ՝ ՄԱԿ-ի ընդիմությանը, Իսրայելի վարչապետը ստիպված հետաձգեց ծրագիրը: