Ռուսաստան.«ԱՄՆ-ի հակաիրանական քայլերը ձախողվել են»
Վիեննայում ՌԴ կառավարության ներկայացուցչության գրասենյակն իր թվիեթերյան էջում տեղադրելով ինֆոգրաֆիկա, Իրանի դեմ ԱՄՆ-ի բոլոր ջանքերը ձախողված է որակել:
Ինֆոգրաֆիկայում անդրադարձ է եղել 2020 թվականի հունվարից մինչև օգոստոս ամսիների ընթացքում ԱՄՆ-ի կողմից իրականացված գործողություններին, ներառյալ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ստորաբաժանման նահատակ լեգենդար հրամանատար Ղասեմ Սուլեյմանիի սպանությանը,պատժամիջոցների խստացմանը, կազմակերպությունների , միջուկաբան գիտնականների և Իսլամական հանրապետության պաշտոնյաների անունները սև ցանկում ներառելը, և նավթատար նավերի կալանավորելը, որոնք գնահատվել են որպես ԱՄՆ-ի ձախողված հակաիրանական գործողություններ:
ԱՄՆ-ն վերջերս ձախողեց Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու և պատժամիոցները վերականգնելու հարցում: Եվրոպացիներն այս անգամ չհետևեցին ԱՄՆ-ի օրինակին և Անվտանգության խորհրդում չընդունեցին Վաշինգտոնի առաջարկը:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio