Չինաստանը պատժամիջոցներ է կիրառում ԱՄՆ պաշտոնատար անձանց նկատմամբ
Չինաստանի կառավարակաան «Գլոբալ» օրաթերթը, մի հոդվածում քննադատելով ամերիկացի պաշտոնյաների այցերը Թայվան, առանց հաշվի առնելու այդ կապակցությամբ Պեկինի նախազգուշացումները, գրել է. «Չինաստանը մտադիր է պատժամիջոցներ կիրառել Թայվան մեկնող ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների և Թայվանի հետ աշխատող ընկերությունների դեմ և թույլ չտալ նրանց մուքտ գործալ այդ տարածք»:
«Գլոբալ թայմս» -ը գրում է, որ ԱՄՆ քաղաքական ու ռազմական քայլերն ուղղված Թայվանին աջակցությանը միայն սպառնում են տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը:
Վերջին շաբաթներին Չինաստանի և Թայվանի միջև լարվածությունը սրվել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների և դիվանագետների Թայվան կատարած այցերի արդյուքնում: Պեկինը Թայվանը տեսնում է որպես Չինաստանի տարածքի մաս, իսկ ԱՄՆ-ի պաշտոնյաների այցերնա դյ տարածք և զենքի վաճառքը Թայվանին խախտում են Չինաստանի ինքնիշխանությունը և հակասում «մեկ Չինաստան» քաղաքականությանը:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio