Սեպտեմբերի 15-ը՝ Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորմանը դեմ գնալու օր
Պաղեստինի ժողովրդական դիմադրության միասնական առաջնորդության կոմիտեն սեպտեմբերի 15-ը հռչակել է ժողովուրդների կողմից Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորմանը ընդդիմանալու օր:
Ինչպես հաղորդում է «Մաա» լրատվական կայքը, Պաղեստինի ժողովրդական դիմադրության միասնական առաջնորդության կոմիտեն հրապարակել է հաղորդագրություն, որում Պաղեստինի ողջ ժողովրդին, աշխարհի ազատատենչ ժողովուրդներին, կառույցներին ու հաստատություններին կոչ է արել սեպտեմբերի 15-ին Սիոնիստական ռեժիմի, Արաբական Միացյալ Էմիրությունների ու Բահրեյնի միջև հաշտության համաձայնագրի ստորագրման հետ միաժամանակ, Պաղեստինի դրոշը ծածանել ի նշան բողոքի այդ համաձայնության դեմ և ի պաշտպանություն Պաղեստինյան գաղափարի:
Կոմիտեն նաև Պաղեստինի ժողովրդին կոչ է արել սեպտեմբերի 18-ին, բողոքելով տխրահռչակ համաձայնագրի դեմ, բոլոր հրապարակներում, շենքերում և տներում սեւ դրոշներ ծածանել ի նշան հանրային սգի:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 11-ին հայտնեց Բահրեյնի և Սիոնիստական ռեժիմի միջև հարաբերությունների կարգավորման մասին:
Սիոնիստական ռեժիմի հետ արաբական ռեժիմների հարաբերությունների կարգավորման գործընթացը հեշտացնելու ուղղությամբ Դոնալդ Թրամփի ջանքերի արդյունքում, սույն թվականի օգոստոսի 13-ին ԱՄԷ-ը և Իսրայելը համաձայնության եկան դիվանագիտական հարաբերությունների կարգավորման շուրջ:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio