Թուրքիայի նախագահը քննադատել է իր ֆրանսիացի գործընկերոջը
Քննադատելով իր ֆրանսիացի գործընկերոջը, Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը միջամտություն է որակել Էմանուել Մակրոնի հայտարարությունը:
Ինչպես փոխանցում է «Անադոլու» լրատվական գործակալությունը Էրդողանն Ստամբուլում ասել է. «Մակրոնն ասում է մենք գործ ունենք ոչ թե Թուրքիայի ժողովրդի, այլ Էրդողանի հետ»:
Թուրքիայի նախագահը խոսքն ուղղելով Մակրոնին, ասել է.« Մեկ միլիոն ալժիրցիների, 800 հազար ռուանդացիների, հարյուր հազարավոր լիբիացիների սպանությունը ձեր գործն է»:
Էրդողանը Մակրոնի վիճակը Ֆրանսիայի հասարակության մեջ խարխլված գնահատելով ասել է.«Շատ չի մնացել ձեր նախագահության ավարտին»:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եվրամիության յոթ երկրների գագաթաժողովից առաջ կայացած մամուլի ասուլիսում Միջերկրական ծովի արևելյան հատվածում նավթի ու գազի պաշարների շուրջ Անկարայի ու Աթենքի միջև լարվածության սրման մասին ասել է.«Եվրամիությունը պետք է ավելի կոշտ լինի Էրդողանի կառավարության և ոչ թե Թուրքիայի ժողովրդի նկատմամբ»:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio