Համացանցում ստորագրահավաք է կազմակերպվել Պաղեստինի կոնվենցիայի հաստատման պահանջով
https://parstoday.ir/hy/news/world-i125487-Համացանցում_ստորագրահավաք_է_կազմակերպվել_Պաղեստինի_կոնվենցիայի_հաստատման_պահանջով
Արաբ ակտիվիստները համացանցում ստորագրահավաք են կազմակերպել՝ Պաղեստինի կոնվենցիայի հաստատման պահանջով
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 15, 2020 07:48 Asia/Tehran
  • Համացանցում ստորագրահավաք է կազմակերպվել Պաղեստինի կոնվենցիայի հաստատման պահանջով

Արաբ ակտիվիստները համացանցում ստորագրահավաք են կազմակերպել՝ Պաղեստինի կոնվենցիայի հաստատման պահանջով

Մեհր լրատվական գործակալության փոխանցմամբ, երեքշաբթի օրը համացանցում մեկնարկած ակցիայի կազմակերպիչները հայտարարել են . «Պաղեստինը գրավյալ արաբական երկիր է, որի ազատագրումը  մեր պարտականությունն է: Իսկ Սիոնիստական ​​ռեժիմի հետ հարաբերությունների ցանկացած կարգավորում դավաճանություն է»:

Ակցիային մասնակցում են տարբեր երկրների, այդ թվում ՝ ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի, Օմանի  և այլ արաբական երկրների ակտիվիստները, որոնք դեմ են Սիոնիստական ​​ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորմանը:

Օգոստոսի 13-ին Սիոնիստական ​​ռեժիմի և ԱՄԷ-ի միջև հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրի հայտարարբվելուց հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 11-ին հայտարարեց նաև Բահրեյնի և Սիոնիստական ​​ռեժիմի միջև հարաբերությունների կարգավորման մասին:

Այսօր ԱՄԷ-ի և Բահրեյնի պաշտոնյաները Սպիտակ տանը Սիոնիստական ​​ռեժիմի պաշտոնյաների հետ միասին պաշտոնապես ստորագրելու են դավաճանական փոխզիջման համաձայնագիրը:

Այս համաձայնագրերը քննադատության են ենթարկվել իսլամական աշխարհում:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio