Եվրոպական եռյակը կարևորել է ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտությունը
ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի նիստում Եվրոպական եռյակը հրապարակել է հաղորդագրություն, որում ընդգծելով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի պահպանման անհրաժեշտությունը, կրկնել է Իրանի հասցեին հնչած որոշ մեղադրանքները:
Իրանի միջուկային ծրագրի ստուգման ու դիտարկման վերաբերյալ տարածված հաղորդագրության մեջ, Ֆրանսիան, Գերմանիան և Բրիտանիան բարձր գնահատելով ՄԱԳԱՏԷ-ին՝ ներկայացրած վերջին զեկույցի համար, վերահաստատեցին իրենց հանձնառությունը միջուկային համաձայնագիրը պահպանելու և այն ամբողջությամբ իրակագործելու հարցում:
Ցավ հայտնելով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու կապակցությամբ, Եվրոպական եռյակը հայտարարել է.«2231 բանաձևի վերաբերյալ երեք երկրների (Գերմանիա, Բրիտանիա և Ֆրանսիա) դիրքորոշումը շարունակում է ուժի մեջ մնալ»:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու մասին բանաձևի նախագծի հաստատման հարցում ձախողելուց հետո, ԱՄՆ-ն չնայած ՀԳՀԾ-ից անօրինական դուրս գալուն, մտադիր է ակտիվացնել պատժամիջոցների ավտոմատ վերականգնման մեխանիզմը և վերականգնել ՄԱԿ-ի հակաիրանական պատժամիջոցները:
ԱՄՆ-ի այդ որոշմանը կտրականապես դեմ են արտահայտվել Անվտանգության խորհրդի անդամները:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio