Հռոմի պապը հումանիտար այց է կատարում Լեսբոս կղզի
https://parstoday.ir/hy/news/world-i12571-Հռոմի_պապը_հումանիտար_այց_է_կատարում_Լեսբոս_կղզի
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը շաբաթ օրը 1-օրյա առաքելական այց է իրականացնում Լեսբոս կղզի ՝ աջակցելու այնտեղ գտնվող փախստականներին, հայտնում է TASS-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 16, 2016 09:12 Asia/Tehran
  • Հռոմի պապը հումանիտար այց է կատարում Լեսբոս կղզի

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը շաբաթ օրը 1-օրյա առաքելական այց է իրականացնում Լեսբոս կղզի ՝ աջակցելու այնտեղ գտնվող փախստականներին, հայտնում է TASS-ը:

Հռոմի պապին հրավիրել է Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը: Նրա անունից պապին կընդունի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը:

Կղզում Հռոմի պապին կմիանա Հունաստանի արքեպիսկոպոս Հիերոնիմոս II-ը, նրանք միասին կմեկնեն փախստականների ճամբար, որտեղ մոտ 3000 մարդ է ապրում:

Ֆրանցիսկոս պապի ուղևորությունը Լեսբոս բացառապես հումանիտար և էկումենիկ բնույթ ունի, հայտարարել է Վատիկանի մամլո ծառայության ղեկավար Ֆեդերիկո Լոմբարդին՝ մեկնաբանելով այցի ծրագիրը: