Ադրբեջանի զինված ուժերը կբերվեն լիակատար ռազմական պատրաստականության
https://parstoday.ir/hy/news/world-i125729-Ադրբեջանի_զինված_ուժերը_կբերվեն_լիակատար_ռազմական_պատրաստականության
Ադրբեջանի պաշտպանության նախարարը, Հայաստանի ռազմական տեղաշարժերի վերաբերյալ տեղեկատվություն հայտնաբերումից հետո, հրամայել է Ադրբեջանի զինված ուժերը բերել լիակատար ռազմական պատրաստականության:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 21, 2020 07:22 Asia/Tehran
  • Ադրբեջանի զինված ուժերը կբերվեն լիակատար ռազմական պատրաստականության

Ադրբեջանի պաշտպանության նախարարը, Հայաստանի ռազմական տեղաշարժերի վերաբերյալ տեղեկատվություն հայտնաբերումից հետո, հրամայել է Ադրբեջանի զինված ուժերը բերել լիակատար ռազմական պատրաստականության:

Գեներալ Զաքիր Հասանովը, Ադրբեջանի բանակի հրամանատարների հետ խորհրդակցական հանդիպման ժամանակ, վկայակոչելով ստացված տեղեկատվությունը՝ հայկական ուժերը մոբիլիզացնելու և տարածաշրջան օտարերկրյա ուժեր ներգրավելու ծրագրի վերաբերյալ, հայտարարել է, որ նշված տեղեկատվությունը վկայում է, որ հակառակորդը մտադիր է ռազմական տեղաշարժեր իրականացնել:

Անդրադառնալով զինված ուժեըրի պատրաստականության բերելու անհրաժեշտությանը, գեներալ Հասանովն ասել է. «Հաշվի առնելով այս իրավիճակը, մեր զորուժը և ռազմական տեխնիկան պետք է լինեն ամբողջական պատրաստության վիճակում ոչ միայն կանխելու թշնամու հավանական հարձակում, այլև կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու համար»:

Վերջերս Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև լարվածությունը սահմանային տարածքներում նորից սրվել է: Իսկ րոշ երկրների միջամտությունն ավելի է սրել այդ լարվածությունը:

Երևանն ավելի վաղ հայտարարել էր, որ Բաքվի հռետորաբանությունը սպառնալիք է տարածաշրջանային կայունության և անվտանգության համար:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio