Թուրքիան շարունակում է աջակցել Ադրբեջանին՝ ԼՂ հակամարտության հարցում
https://parstoday.ir/hy/news/world-i125774-Թուրքիան_շարունակում_է_աջակցել_Ադրբեջանին_ԼՂ_հակամարտության_հարցում
Թուրքիայի արտգործնախարարն իր թվիթերյան էջում գրել է, որ Անկարան աջակցում է Բաքվին՝ Հայաստանի հետ ԼՂ հակամարտության հարցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 22, 2020 07:25 Asia/Tehran
  • Թուրքիան շարունակում է աջակցել Ադրբեջանին՝ ԼՂ հակամարտության հարցում

Թուրքիայի արտգործնախարարն իր թվիթերյան էջում գրել է, որ Անկարան աջակցում է Բաքվին՝ Հայաստանի հետ ԼՂ հակամարտության հարցում:

Ըստ Անատոլու լրատվական գործակալության,  Մևլութ Չավուշօղլուն ցավակցություն է հայտնել Ադրբեջանին՝ ԼՂ հակարամտության գոտում այդ երկրի զինծառայող  Ալշան Մամեդովիչի  զոհվելու  կապակցությամբ: 

Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը նույնպես հայտարարություն է տարածել, որում նշել  է, որ Հայաստանն անօրինական կերպով օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը, և որ պետք է վերջ տա հրադադարի խախտմանը:

Ադրբեջանցի զինծառայողը զոհվել է Տավուշի շրջանում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի միջև վերջերս տեղի ունեցած հրաձգության արդյունքում:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio