Չինաստանը նախազգուշացրել է բռնության լեզվով խոսող երկրներին
Չինաստանի նախագահը նախազգուշացրել է, որ ոչ մի երկիր իրավունք չունի պարտադրել, միջամտել միջազգային հաաբերություններին և վերահսկել այլ երկրների ճակատագիրը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Սի Ցզինպինը ՄԱԿ-ի հիմնադրման 75-ամյակի առթիվ երկուշաբթի երեկոյան կայացած գագաթնաժողովում տեսաուղերձի միջոցով ունեցած ելույթում հայտարարել է, որ գերտերությունները պետք է խուսափեն երկակի ստանդարտներից և չխեղաթյուրեն միջազգային իրավունքը, խախտել այլ երկրների օրինական իրավունքներն ու շահերը և սպառնալ միջազգային խաղաղությանն ու կայունությանը:
Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյան հավելել է, որ միակողմանիությունը չպետք է շարունակվի և որ բոլոր երկրները պետք է պաշտպանեն համաշխարհային անվտանգությունը:
Չինաստանի նախագահը հայտարարել է, որ ՄԱԿ-ի կանոնադրության նպատակը և սկզբունքները միջազգային հարաբերությունների կարգավորման հիմնական չափորոշիչներն են, և որ երկրների շահերը պետք է պահպանվեն ըստ այդ կանոնակարգերի հետ, և չպետք է որոշվեն հարկադրանքի միջոցով:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian