Թրամփ.«Եթե բոլորը վարակվեն կորոնավիրուսով համավարակը կդադարի»
https://parstoday.ir/hy/news/world-i125795-Թրամփ._Եթե_բոլորը_վարակվեն_կորոնավիրուսով_համավարակը_կդադարի
ԱՄՆ-ի նախագահը կորոնավիրուսի պանդեմիան վերահսկելու համար տարօրինակ լուծում է ներկայացրել, նշելով, որ եթե երկրում բոլորը վարակվեն կորոնավիրուսով, պանդեմիան կավարտվի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 22, 2020 12:38 Asia/Tehran
  • Թրամփ.«Եթե բոլորը վարակվեն կորոնավիրուսով համավարակը կդադարի»

ԱՄՆ-ի նախագահը կորոնավիրուսի պանդեմիան վերահսկելու համար տարօրինակ լուծում է ներկայացրել, նշելով, որ եթե երկրում բոլորը վարակվեն կորոնավիրուսով, պանդեմիան կավարտվի:

ԱՄՆ-ի MSNBC լրատվական կայքի հաղորդմամբ, Դոնալդ Թրամփը  հայտարարել է, որ որպեսզի ամերիկացիների մոտ կորոնավիրուսի նկատմամբ կոլեկտիվ իմունիտետ ձեռք բերելու համար, 215 մլն. մարդ պետք է վարակվի այս վիրուսով: 

Հատկանշական է, որ մասնագետների պնդմամբ, կորոնավիրուսով վարակված անձը կարող է վարակվել նաև երկրորդ անգամ: 

MSNBC-ը հաղորդել է, որ եթե Թրամփի առաջարկած այս տարօրինակ լուծումն իրագործվի, ավելի քան 6 մլն. ամերիկացի կմահանա:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահը հայտարարել էր, որ հականեխիչ նյութերի նընդունումը կամ ներարկումը լավ լուծում է կորոնավիրուսով չվարակվելու համար: 

Դրանցի հետո, մի խումբ ամերիկացիներ, նյութեր խմելու և ներարկելու պատճառով հոսպիտալացվել էին: