Մադուրո.«Աշխարհը պետք է դիմակայի ԱՄՆ-ի հեգեմոնիային»
Վենեսուելայի նախագահը համաշխարհային հանրությանը կոչ է արել պայքարել ԱՄՆ-ի հեգեմոնիայի դեմ:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 75-րդ նստաշրջանում ունեցած ելույթում բոլոր երկրներին կոչ է արել դիմակայել ԱՄՆ-ի միակողմանի քայլերին:
Քննադատելով ԱՄՆ-ին, Մադուրոն ընդգծել է կորոնավիրուսի դեմ պայքարում միավորվելու անհրաժեշտությունը:
Դատապարտելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության դեմ ուղղված ԱՄՆ-ի քայլերը, Վենեսուելայի նախագահն ասել է.«Վենեսուելան կողմնակից է բազմաբևեռ աշխարհի և ՄԱԿ-ի նոր համակարգի, որը գիտի ինչպես իրագործել միջազգային իրավունքը և պաշտպանել համաշխարհային հանրությանը»:
Նիկոլաս Մադուրոյի խոսքերով, այժմ ոչ թե ԱՀԿ-ին անարգելու և սպառնալու, այլ միավորվելու ժամանակն է:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio