Երթևեկության արգելքներ Կենտուկի նահանգի Լյուիսվիլ քաղաքում
Կենտուկի նահանգի Լյուիսվիլ քաղաքում բողոքի ակցիաների վերսկսման հետևանքով, քաղաքում անվտանգության խիստ միջոցառումներ են կիրառվում:
Բողոքի ցույցերի վերսկսումից հետո, քաղաքի իշխանությունները երթևեկության արգելքներ են սահմանել բնակիչների համար:
Սոցիալական ցանցերում տարածված լուսանկարները վկայում են բողոքարարների ձերբակալության ու անվտանգության խիստ միջոցառումների կիրառման մասին:
ԱՄՆ-ի այս և մյուս քաղաքներում բողոքների նոր փուլը սկսվել է այն բանից հետո, երբ Կենտուկի նահանգի գլխավոր դատախազը կայացրեց սևամորթ Բրունա Թեյլորի սպանության գործով վճիռը:
Կնետուկի նահանգի գլխավոր դատախազը հայտարարեց, որ մի քանի շաբաթ առաջ Լյուիսվիլ քաղաքում այս կնոջ սպանության համար դատապարտված ոստիկանության երկու սպաները չեն պատժվելու:
Դրանից բացի, մայիսի 25-ից ի վեր ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում տեղի են ունենում բողոքի ցույցեր՝ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության դեմ: