Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դիմել է ղարաբաղյան հակամարտության կողմերին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) անհանգստացած է՝ այսօր առավոտյան սկսված՝ լարվածության սրման հումանիտար հետևանքներով. Երկու կողմերից զոհերի թվում կան նաև քաղաքացիական անձինք, հայտնում է Armenia.Az- ը՝ վկայակոչելով Կոմիտեին:
ԿԽՄԿ-ն կոչ է անում կողմերին՝ կատարել միջազգային մարդասիրական իրավունքի հիմնական կանոնների վերաբերյալ իրենց պարտավորությունները, ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ քաղաքացիական անձանց կյանքը փրկելու և ենթակառուցվածքային օբյեկտները պաշտպանելու համար:
«Մենք մեկ անգամ ևս հայտարարում ենք մեր աջակցությունը նրանց, ովքեր այս լարվածության սրման արդյունքում ճնշման են ենթարկվել և պատրաստ են չեզոք միջնորդական դեր խաղալ: Մենք կոչ ենք անում կողմերին՝ բոլոր դեպքերում լիովին հարգել միջազգային իրավունքի սկզբունքները», - ասել է ԿԽՄԿ տարածաշրջանային տնօրեն Մարտին Շոպը:
armenia.az
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio