Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային բախումները շարունակվում են
https://parstoday.ir/hy/news/world-i126054-Ադրբեջանի_և_Հայաստանի_միջև_սահմանային_բախումները_շարունակվում_են
Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի և Հայաստանի միջև բախումները շարունակվում են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 28, 2020 07:44 Asia/Tehran
  • Ադրբեջանի   և Հայաստանի միջև սահմանային բախումները շարունակվում են

Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի և Հայաստանի միջև բախումները շարունակվում են:

Երկուշաբթի օրը ԻՌԲՆԱ լրատվական գործակալությունը հաղորդել է, որ կողմերի միջև մարտեր են ընթանում վեց գյուղերի և մի շարք բարձունքների, այդ թվում՝ Մռավ լեռան մերձակայքում: 

Ադրբեջանը հայտարարում է, որ գրավել է վեց գյուղ:

Տեղեկացվում է նաև, որ գիշերվա ընթացքում ճակատային գծի հարավային, հարավ-արևելյան և հյուսիսային ուղղություններում շարունակվել են ինտենսիվ մարտական գործողությունները:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: 

ԱՀ ՊԲ–ն նաև տեսանյութ է ներկայացվել, որտեղ երևում են հակառակորդի մարդկային կորուստները։

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio