Մամուլի տեսություն 16-04-2016
Իրանի Կենտրոնական բանկի նախկին տնօրեն Արժույթի միջազգային հիմնադրամի Գլխավոր Ասամբլեայում Իրանի ներկայությունը կարևոր ու ազդեցիկ է գնահատել :
«Մարդոմսալարի» օրաթերթ
Իրանի դիրքորոշման ազդեցությունը տարածաշրջանի իրադարձություններում
Քաղաքագետի խոսքերով , Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի իրականացման արդյունքում , վերացել է Իրանի նկատմամբ միջազգային անվստահությունը :
«Մարդոմսալարի» օրաթերթում լույս տեսած վերլուծկան հոդվածում , կարդում ենք .-«Խոհեմ կողմնորոշում ընդունելով և դիվանագիտությանն անհարիր Ռիադի արտահայտությունների դեմ համբերության ու ձեռներեցության շնորհիվ , Իրանը դարձել է տարածաշրջանային ու միջազգային խաղաղության բանակցությունների դրոշակակիրը» :
Մահդի Մոթահարնիայի խոսքերով , Իրանի արտաքին քաղաքականությունն դրական ազդեցություն ունի տարածաշրջանային օրինաչափությունների ու միջազգային համակարգի վրա , իսկ Սաուդյան Արաբիայի տարածաշրջանային քաղաքականությունը ձախողել է :
«Ռեսալաթ» օրաթերթ
Սպիտակ Տան քաղաքականությունն ՝ Իրաքում անապահովության տարածման և լարվածությունները սրելու ուղղությամբ
ԱՄՆ-ը շարունակում է Իրաքի մասնատմանն ուղղված իր խափանարար քայլերը :
«Ռեսալաթ» օրաթերթի վերլուծականում կարդում ենք .-«Սպիտակ Տունը ծավալել է Իրաքի մասնատմանն ուղղված իր ջանքերը : Իսկ այդ երկրի «Դեմոկրատական» ու «Հանրապետական» երկու կուսակցությունները համակարծիք են «Բայդեն» կոչվող ստրատեգիական օպերացիայի հարցում :
«Ռեսալաթ» օրաթերթի գրությամբ , ԱՄՆ նախագահի տեղակալ ՝ Ջո Բայդենը լուրջ հետամուտ է Իրաքի մասնատման հարցին :
Վերլուծականում նշված է , որ Իրաքի մասնատման կապակցությամբ Բայդենի նախագիծն ընդունվել է երկու կուսակցությունների ղեկավարների և ուղեղային կենտրոնի կողմից ՝ դառնալով ԱՄՆ արտաքին քաղաքականության խոշոր ստրատեգիան :
«Ռեսալաթ» օրաթերթի գրությամբ , ֆեդերալիզմն Իրաքում լարվածություն հարուցելու համար ամերիկացի պետայրերի լավագույն պատճառաբանությունն է :
«Արման» օրաթերթ
Իրանի կարևոր ներկայությունը Արժույթի միջազգային հիմնադրամի Գլխավոր Ասամբլեայում
Իրանի Կենտրոնական բանկի նախկին տնօրեն Արժույթի միջազգային հիմնադրամի Գլխավոր Ասամբլեայում Իրանի ներկայությունը կարևոր ու ազդեցիկ է գնահատել :
«Արման» օրաթերթում լույս տեսած վերլուծական հոդվածում , կարդում ենք .-«Թահմասեբ Մազահերին ասել է , որ Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի տնօրենների հետ Վաշինգտոնում Իրանական պատվիրակության հանդիպումը , Իրանի համար հնարավորություն է ստեղծելու մյուս երկրների հետ իր բանկային կապերը զարգացնելու համար» :
Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի տարեկան նիստը կայացել է ապրիլի 16-ին Վաշինգտոնում :
Մեծ թվով երկրների տնտեսական ավագ պատասխանատուներ մասնակցել են հիշյալ նիստին :
Նիստին առընթեր Իրանի Կենտրոնական բանկի տնօրեն ՝ Վալիոլլոհ Սեյֆի հետ ունեցած հանդիպմանը ԱՄՆ ֆինանսների նախարար ՝ Ջեք Լյուն ասել է .-«Քանի դեռ Համատեղ քայլերի համապարփակ ծրագիրն իրականացվում է , Վաշինգտոնը բարյացակամորեն կատարելու է իր հանձնառությունները» :
henaran.am
Հայաստանում բանակի և եկեղեցու նկատմամբ վստահությունն ամենաբարձրն է
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանի իրականացրած «Կովկասյան բարոմետր 2015» հետազոտության արդյունքները վկայում են , որ Հայաստանում Հայոց բանակի և Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ վստահությունն ամենաբարձրն է հասարակական այլ ինստիտուտների համեմատությամբ:
ՀՌԿԿ-Հայաստան ծրագրերի ղեկավար Նաիրա Վարդանյանը, ներկայացնելով տվյալները, նշեց, որ հարցվողների 95 տոկոսը եղել է Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ, հետևաբար «Դավանած կրոնի հաստատության» հանդեպ վստահության ցուցանիշը կարելի է վերագրել Առաքելական եկեղեցուն: «Կարևոր է նշել, որ «լիովին վստահում եմ» պատասխանը ամենաբարձրն է բանակի դեպքում: Այսպես է պատասխանել հարցվողների 49 տոկոսը»,-ասաց Նաիրա Վարդանյանը:
Բանակին ավելի շուտ վստահում է 27 տոկոսը, 10-ը չեզոք է, չվստահողները ողջ հարցվողների 12 տոկոսն են կազմել:
Նաիրա Վարդանյանի խոսքով` 2015-ին բանակին վստահողների թվաքանակը բարձրացել է`ի համեմատ 2011-2013-ի հետազոտությունների տվյալների, մինչդեռ 2010-ին կրկին բարձր է եղել այդ կառույցի հանդեպ վստահության ցուցանիշը: ՀՌԿԿ-Հայաստանի գործադիր տնօրեն Հեղինե Մինասյանը տեղեկացրեց, որ «Կովկասյան բարոմետր» հանրային կարծիքի հետազոտությունն անցկացվում է 2004 թվականից և տեղեկություններ է պարունակում հարավկովկասյան երկրների` Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի սոցիալական, քաղաքական և տնտեսական զարգացումների մասին: 2015 թվականի հետազոտությունն անցկացվել է միայն Հայաստանում և Վրաստանում` պատահականորեն ընտրված 4200 տնային տնտեսություններում:
Հարցվածների թվում են ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական համայնքների ներկայացուցիչներ՝ միջնակարգ և բարձրագույն կրթությամբ: 2015 թվականին, սակայն, Ադրբեջանի իրենց գործընկերները չեն կարողացել իրականացնել հետազոտությունը: Այս առնչությամբ ՀՀ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտչյանը նշեց, որ դա էլ հետաքրքիր ցուցիչ է, թե Ադրբեջանում ինչքանով են թափանցիկ ու որքանով են ցանկանում լսել իրենց հասարակության կարծիքը:
«Այս ֆոնի վրա, շնորհիվ կենտրոնի աշխատանքի, դրական առումով մենք տարբերվում ենք մեր հարևան երկրից»,-ասել է Արթուր Մկրտչյանը:
news.am
The Economist. Ղարաբաղյան հակամարտությունը կարող է Թուրքիայի ու Ռուսաստանի բախման պատճառ դառնալ
Քչերը նկատեցին, որ ապրիլի սկզբին Ղարաբաղում ինտենսիվ մարտական գործողություններ էին սկսվել, գրում է The Economist–ը:
Հակամարտության վերսկսումը կարճ ժամանակով գրավեց միջազգային համայնքի ուշադրությունը. Ամերիկայի, Եվրամիության ու Ռուսաստանի պաշտոնյաները կողմերին կոչ արեցին դադարեցնել ռազմական գործողությունները, որպեսզի կանխեն լայնածավալ պատերազմը: «Այն բանից հետո, երբ Մոսկվան միջնորդ դարձավ հրադադարի պայմանավորվածության հարցում, ռազմական գործողությունները դանդաղեցին, այդուհանդերձ կայուն խաղաղությունը դեռ աներեւակայելի է թվում»,- նշված է հոդվածում:
Հոդվածագիրը պատմում է ղարաբաղյան հակամարտության պատմությունը՝ շեշտելով, որ «խորհրդային կոմիսարները Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մի մասն էին հռչակել, չնայած այնտեղ բնակչության մեծամասնությունը հայեր էին»:
«Քանի որ խաղաղ բանակցությունները փակուղի էին մտել, իսկ միջազգային համայնքը քիչ հետաքրքրություն էր ցուցաբերում բանակցությունների վերսկսման նկատմամբ,ուժի կիրառումը սովորական երեւույթ էր դարձել շփման գծում»,- գրում են The Economist–ի փորձագետները:
Վերջին բախումների ժամանակ ադրբեջանական ուժերն առաջին անգամ փորձել են «ոչ միայն զենք թափահարել հայերի առաջ, այլեւ նոր տարածքներ գրավել»: Ադրբեջանի համար գուցե հասունացել էր դիվանագիտական քարտերի վերաբաշխման պահը, գրում են փորձագետները, բացատրելով դա նավթի նվազող գներով՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանի արտահանման գրեթե 95 տոկոսը հենց նավթն է, ինչի հետեւանքով երկիրը կարող է ստիպված լինել այս տարի 40 տոկոսով կրճատել պաշտպանական ծախսերը:
Խաղաղ կարգավորման հարցում զգալի առաջընթացի հասնելու անկարողությունը կհանգեցնի ավելի մեծ պատերազմի ու նոր բռնկումը կարող է լինել ցանկացած պահի:«Եթե հակամարտությունը դուրս գա վերահսկողությունից, ապա այն կարող է վերածվել ավելի լայնածավալ տարածաշրջանային պատերազմի, որը կարող է հանգեցնել Ռուսաստանի ( որը Հայաստանում ռազմակայան ու նրան արտաքին հարձակումներից պաշտպանելու պարտավորություն ունի) եւ Թուրքիայի (որը պաշտպանում է Ադրբեջանում իր էթնիկ եղբայրներին) բախմանը: Լեռնային Ղարաբաղը հաճախ են սառեցված հակամարտություն անվանում, բայց հակամարտությունները պետք է լուծել, այլ ոչ թե սառեցնել»,- ամփոփում են հոդվածագիրները: