Էրդողանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին մեղադրել է անգործության մեջ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին մեղադրել է անգործության մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Էրդողանի խոսքերը մեջբերում են թուրքական լրատվամիջոցները:
Թուրքիայի նախագահն ի պատասխան տարբեր երկրների կոչերի, որ, որպես ԵԱՀԿ ՄԽ անդամ երկիր Թուրքիան պետք է զսպվածություն ցուցաբերի Արցախի հարցում, նշել է, թե այժմ ԼՂ հիմնախնդիրը պետք է մեկընդմիշտ լուծում ստանա և չպետք է համանախագահող երկրներն իրեն խորհուրդներ տան այդ հարցի վերաբերյալ:
«ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան շուրջ 30 տարի չեն կարողացել լուծել այս խնդիրը: Իսկ հիմա նրանք բոլորը խորհուրդներ են տալիս»,- նշել է Էրդողանը:
Շարունակությունն այսօրվա համարում՝
Armenpress.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio