Իլհամ Ալիևը նշել է ռազմական գործողությունները դադարեցնելու պայմանը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ԼՂ հակամարտության տարածքում ռազմական գործողությունները կդադարեցվեն, եթե «Հայաստանն իր զոչուժը դուսր բերի հակամարտության տարածքից»:
Չորեքշաբթի օրը, Ադրբեջանի բանակի վիրավորված զինծառայողներին հիվանդանոցում այցելության ժամանակ, Իլհամ Ալիևը հայտարարել, է, որ ռազմական գործողությունները կդադարեցվեն միայն այն պայմանով, եթե Հայաստանն իր զորուժը դուրս բերի հակամարտության տարածքից:
«Ադրբեջանի Հանրապետությունը վերականգնում է իր տարածքային ամբողջականությունը և ունի դրա իրավունքը», - ասել է Ալիևը, հավելելով, որ ԼՂ տարածքում հակամարտությունը շարունակվում է:
Սեպտեմբերրի 27-ին ԼՂ հակամարտության տարածքում վերսկսվել են բախումները հայկական և ադրբեջանական ուժերի միջև: Բախումների արդյունքում, կողմերն ունեն մարդկային կորուստներ և վիրավորներ:
Ներկա դրությամբ, ռազմական գործողությունները շարունակվում են:
Հաշվի առնելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական բախումների սրումը, այս տարածաշրջանը վերածվել է արտատարածաշրջանային խաղացողների ուժի ցուցադրման հարթակի և Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների շահերը այդ մրցավազքի զոհ են դարձել:
ՄԻՆՍԿ-ի խումբը երեք տասնամյակ է ինչ չի կարողացել կամ չի կամեցել լուծել այս հակամարտությունը և ցույց է տվել իր անարդյունավետությունը:
Որոշ լուրեր վկայում են այն մասին, որ մի շարք արտասահմանյան հետախուզական գործակալությունների ղեկավարությամբ ու տարածաշրջանն ապակայունացնելու նպատակով, իրականացվում է արտասահմանցի ահաբեկիչների տեղափոխումը այս տարածարջան:
Պետք է ասել, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն բանակցային ճանապարհով և անշուշտ, պատերազմի շարունակությունը ոչ մի խնդիր չի կարող լուծել; և ավելի է բարդացնելու իրավիճակը:
Մյուս կողմից, Սիոնիստական ռեժիմը փորձեր է անում հնարավորինս ավելի շատ զենք վաճառել տարածաշրջանի երկրներին և կարելի է ասել, որ մեծ դերակատարություն ունի տարածաշրջանն ապակայունացնելու հարցում: Եվ սա թերևս արդյունքն է ռեժիմի հետ այդ երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման արդյուքն է:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio