Ղարաբաղյան բախումների զոհերի թիվն աճել է
Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Ադրբեջանի հետ զինյալ բախումների հետևանքով Հայաստանի բանակի զինծառայողների ու խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը գերազանցել է 100-ը:
Ֆրանս 24 հեռուստատեսության հաղորդմամբ, Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերի միջև բախումների շարունակման հետևանքո,վ մինչ այժմ Հայաստանի զինված ուժերի ու խաղաղ քաղաքացիների շրջանում զոհվել է ավելի քան 100 մահ: Մեծ է նաև վիրավորների թիվը:
Հաղորդման համաձայն, Ադրբեջանական կոմն ունի 350-360 զոհ, մոտ 600 վիրավոր:
Հաշվի առնելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական բախումների սրումը, այս տարածաշրջանը վերածվել է արտատարածաշրջանային խաղացողների ուժի ցուցադրման հարթակի և Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների շահերը այդ մրցավազքի զոհ են դարձել:
ՄԻՆՍԿ-ի խումբը երեք տասնամյակ է ինչ չի կարողացել կամ չի կամեցել լուծել այս հակամարտությունը և ցույց է տվել իր անարդյունավետությունը:
Որոշ լուրեր վկայում են այն մասին, որ մի շարք արտասահմանյան հետախուզական գործակալությունների ղեկավարությամբ ու տարածաշրջանն ապակայունացնելու նպատակով, իրականացվում է արտասահմանցի ահաբեկիչների տեղափոխումը այս տարածարջան:
Պետք է ասել, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն բանակցային ճանապարհով և անշուշտ, պատերազմի շարունակությունը ոչ մի խնդիր չի կարող լուծել; և ավելի է բարդացնելու իրավիճակը:
Մյուս կողմից, Սիոնիստական ռեժիմը փորձեր է անում հնարավորինս ավելի շատ զենք վաճառել տարածաշրջանի երկրներին և կարելի է ասել, որ մեծ դերակատարություն ունի տարածաշրջանն ապակայունացնելու հարցում: Եվ սա թերևս արդյունքն է ռեժիմի հետ այդ երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման արդյուքն է: