Ղարաբաղում ընթացող թեժ մարտերում զոհվել է Ադրբեջանի 16 քաղաքացիական անձ
https://parstoday.ir/hy/news/world-i126217-Ղարաբաղում_ընթացող_թեժ_մարտերում_զոհվել_է_Ադրբեջանի_16_քաղաքացիական_անձ
Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող թեժ մարտերում Ադրբեջանի խաղաղ քաղաքացիների շրջանում զոհերի թվիը հասել է 16-ի:Այդ մասին հաղորդել է ՖԱՐՍ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 01, 2020 12:40 Asia/Tehran
  • Ղարաբաղում ընթացող թեժ մարտերում զոհվել է Ադրբեջանի 16 քաղաքացիական անձ

Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող թեժ մարտերում Ադրբեջանի խաղաղ քաղաքացիների շրջանում զոհերի թվիը հասել է 16-ի:Այդ մասին հաղորդել է ՖԱՐՍ լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի հանրապետության դատախազության գրասենյակը հինգշաբթի օրը հայտարարել է,որ սեպտեմբերի 27-ին  Ղարաբաղյան  շփման գծում Երևանի ու Բաքվի միջև մեկնարկել են մարտական գործողություններ, որոնց հետևանքով, զոհվել են Ադրբեջանի 16 և վիրավորվել 55 խաղաղ քաղաքացիներ: 

Ըստ Ադրբեջանի հանրապետության  դատախազության հայտարարության, հայկական բանակի ականանետային հարձակման թիրախը եղել են  Բաքվի բազմամարդ շրջանները:

Ստացված հաղորդումների համաձայն՝Ղարաբաղյան մարտերում ազերի քաղաքական ակտիվիստ է զոհվել:

«Ադրբեջանի մուսուլմանների միություն» շարժման անդամներից մեկը զոհվել է Լեռնային Ղարաբաղում վերջերս տեղի ունեցած մարտերի ընթացքում:

Ինչպես հաղորդում է «Արան Նյուզ» լրատվական գործակալությունը, «Ադրբեջանի մուսուլմանների միություն» շարժման անդամ Շաքուր Էլիասովը զոհվել է Լեռնային Ղարաբաղում ընթացող Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական գործողությունների ընթացքում: 

Մեկ այլ հաղորդման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության  «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը հայտնել է, որ   Ֆրանսիական «Le Monde» պարբերականի լրագրողները հրետակոծության տակ են ընկել Ղարաբաղի Մարտունի քաղաքում։

«Կա երկու վիրավոր, նախնական տվյալներով` երկուսն էլ Ֆրանսիայի քաղաքացի են»,նշել է նա:

Հայաստանի և Ադրբեջանի հանրապետության միջև ռազմական գործողությունների նոր փուլը մեկնարկել է սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան:

Հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ Մինսկի խմբի ջանքերը մինչ այժմ ձախողվել են օտարերկրյա միջամտությունների և որոշ երկրների կողմից հակամարտ կողմերից յուրաքանչյուրին ցուցաբերվող միակողմանի կողմնակալության պատճառով:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio