Բայդենին սատարում են անվտանգության ավելի քան 50 նախկին հանրապետական պաշտոնյաներ
Անվտանգության մի խումբ նախկին հանրապետական պաշտոնյաներ իրենց աջակցությունն են հայտնել ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատական թեկնածու Ջո Բայդենին: Այդ մասին հաղորդել է Ռոյթերս լրատվական գործակալությունը:
ԱՄՆ-ի անվտանգության 56 նախկին հանրապետական պաշտոնյաներ իրենց աջակցությունն են հայտնել ԱՄՆ-ի 2020 թվականի նախագահական ընտրություններում դեմոկրատական թեկնածու Ջո Բայդենին:
Օրերս Ջո Բայդենին հաստատած 56 պաշտոնյաների շարքում են Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) նախկին փոխտնօրենը, ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության(ԿՀՎ) նախկին ղեկավարը և այդ երկրի ազգային անվտանգության նախկին փոխտնօրենը:
Այս խումբը հինգշաբթի օրվանից ԱՄՆ մի քանի ազդեցիկ նահանգներում, այդ թվում ՝ Վիսկոնսինում, Ֆլորիդայուն, Արիզոնայում և Հյուսիսային Կարոլինայում սկսելու է գովազդել և քարոզչական աշխատանք տանել թերթերում, որոնց ընթացքում Դոնալդ Թրամփը մեղադրվելու է հանրապետության նախագահի արժանիքներ չունենալու և կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարում թույլ գործունեություն ունենալու մեջ:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio