Ադրբեջանի ուժերի առաջընթացը Լեռնային Ղարաբաղում
Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ադրբեջանական ուժերի վերջին գործողության ընթացքում Լեռնային Ղարաբաղի հկամարտության տարածաշրջանում իր գրաված տարածքների մեկ այլ հատված ազատագրվել է հայկական ուժերի օկուպացիայից:
Իրանի ռադիոհեռուստատեսության գործակալության հաղորդման համաձայն, Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը պնդում է, որ ադրբեջանական ուժերն Մատաղիսի ռազմավարական տարածաշրջանի բարձունքներ ազատագրվել են և հայկական ուժերին ստիպել են հետ նահանջել:
Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Մատաղիսի շրջանի ազատագրմամբ ադրբեջանական ուժերը առաջ են շարժվում դեպի Ջաբրաիլ և Ֆիզուլի շրջաններ:
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երկրի հակաօդային պաշտպանությունն այսօր առավոտյան խոցել է Ադրբեջանի մի կործանիչն ու անօդաչու սարք:
ԼՂ հակամարտության գոտում տեղի ունեցող բախումների ժամանակ Ադրբեջանի կողմից իսրայելական սպառազինության կիրառման պատճառով Հայաստանը որոշում է կայացրել հետ կանչել Իսրայելում ՀՀ դեսպանին։
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio