Պուտինին առաջարկել ենք Սիրիական տարբերակը Ղարաբաղում. Չավուշօղլու
https://parstoday.ir/hy/news/world-i126263-Պուտինին_առաջարկել_ենք_Սիրիական_տարբերակը_Ղարաբաղում._Չավուշօղլու
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն «օկուպացված տարածքներից» Հայաստանի դուրս գալու դեպքում։ Այս մասին հայտնում է Անադոլու գործակալությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 02, 2020 11:46 Asia/Tehran
  • Պուտինին առաջարկել ենք Սիրիական տարբերակը Ղարաբաղում. Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն «օկուպացված տարածքներից» Հայաստանի դուրս գալու դեպքում։ Այս մասին հայտնում է Անադոլու գործակալությունը։

«Զրուցել ենք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ Ղարաբաղում հակամարտության մասին։ Ինչպես Սիրիայում ենք համատեղ գործում, այնպես էլ այստեղ ենք փորձել, բայց չի հաջողվել։ Ասում են՝ թող պատերազմը կանգնի։ Թող։ Պետք է հրադադար հաստատել, բայց Հայաստանը պետք է դուրս գա «օկուպացված տարածքներից»։ Դա ասվու՞մ է։ Ոչ։ Այդ դեպքում ինչպե՞ս է լուծվելու հարցը», – ասել է Չավուշօղլուն։