Հոկտեմբեր 02, 2020 15:46 Asia/Tehran
  • Եգիպտոս. Թուրքիան ձգտում է ապակայունացնել տարածաշրջանը

Եգիպտոսի արտգործնախարարը Թուրքիային մեղադրել է տարածաշրջանն ապակայունացնելու համար ահաբեկիչներին օգտագործելու մեջ:

Իրանի ռադիոհեռուստատեսւթյան լրատվական ծառայության հաղորդման համաձայն, հինգշաբթի  օրը մեղադրելով Թուրքիային Եգիպտոսի և արաբական աշխարհի ներքին գործերին միջամտելու մեջ, Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին ասել է, որ  Թուրքիան օգտագործում է ահաբեկիչներին՝ արաբական աշխարհում կայունությունը խաթարելու համար»:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հինգշաբթի օրը մեղադրել է Թուրքիային՝ Ադրբեջանին աջակցելու նպատակով  Սիրիայից  զինյալներին և վարձկաններին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան տեղափոխելու մեջ:

Անկարայի գործողությունները Արևելյան Միջերկրական ծովում, Սիրիայում, Լիբիայում և վերջերս Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության մեջ  հօգուտ Բաքվի այդ երկրի  գործողությունները մտածելու տեղիք են տալիս:

Կիրակի օրվանից Լեռնային Ղարաբաղում վերսկսվել են բախումները Ադրբեջանի ու Հայաստանի ուժերի միջև ինչի արդյունքում երկու ոկղմերն ունեն զոհեր:

ՄԱԿ-ը և շատ երկրներ այդ թվում Իրանի Իսլամական Հանրապետությունը, կոչ են արել  դադարեցնել հակամարտությունը և սկսել բանակցությունները Բաքվի և Երևանի միջև:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

 

 

 

Պիտակ