Ռուսաստանը զգուշացրել է Լեռնային Ղարաբաղում երրորդ կողմերի ներգրավման կապակցությամբ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը նախազգուշացրել է երրորդ կողմերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ իրենց ներգրավվածության և տարածաշրջանում լարվածության առաջացման մասին:
«Տասս» գործակալության հաղորդման համաձայն, հինգշաբթի օրը Մարիա Զախարովան ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջին ռազմական բախումների ընթացքում երրորդ կողմի կողմից վերջերս արված ցանկացած մեկնաբանություն և գործողություն, որոնք մեծացնում են լարվածությունն ու անկայունությունը Հարավային Կովկասում, Ռուսաստանը համարում է որպես ապակառուցողական և անպատասխանատու քայլ որը կարող է ունենալ անկանխատեսելի հետևանքներ:
Զախարովան ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հակամարտության խաղաղ լուծումը այլընտրանք չունի:
Ավելի վաղ ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Նեբենզիան հերքել էր այն մեղադրանքները, թե Ռուսաստանն ու Թուրքիան աջակցում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian