Ռուսաստանը զգուշացրել է Լեռնային Ղարաբաղում երրորդ կողմերի ներգրավման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i126270-Ռուսաստանը_զգուշացրել_է_Լեռնային_Ղարաբաղում_երրորդ_կողմերի_ներգրավման_կապակցությամբ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը նախազգուշացրել է երրորդ կողմերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ իրենց ներգրավվածության և տարածաշրջանում լարվածության առաջացման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 02, 2020 13:15 Asia/Tehran
  • Ռուսաստանը զգուշացրել է Լեռնային Ղարաբաղում երրորդ կողմերի ներգրավման կապակցությամբ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը նախազգուշացրել է երրորդ կողմերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ իրենց ներգրավվածության և տարածաշրջանում լարվածության առաջացման մասին:

«Տասս» գործակալության հաղորդման համաձայն, հինգշաբթի օրը Մարիա Զախարովան ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջին ռազմական բախումների ընթացքում երրորդ կողմի կողմից վերջերս արված ցանկացած մեկնաբանություն և գործողություն, որոնք մեծացնում են լարվածությունն ու անկայունությունը Հարավային Կովկասում, Ռուսաստանը համարում է որպես ապակառուցողական և անպատասխանատու քայլ որը կարող  է ունենալ անկանխատեսելի հետևանքներ:

Զախարովան ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հակամարտության խաղաղ լուծումը այլընտրանք չունի:

Ավելի վաղ ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Նեբենզիան հերքել էր այն մեղադրանքները, թե Ռուսաստանն ու Թուրքիան աջակցում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio