Արձագանքներ Մակրոնի հակաիսլամական հայտարարությանը
Ֆրանսիայի մուսուլմանները արձագանքել են Ֆրանսիայի նախագահի հակաիսլամական արտահայտություններին:
Ալ-Ջազիրայի հաղորդման համաձայն, մուսուլման ակտիվիստ Յասեր Լուատին թվիթերի իր էջում գրել է. «Մուսուլմանների բռնաճնշումը սպառնալիք է»:
Ըստ մուսուլման ակտիվիստի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իր խոսքերով սատարել է ծայրահեղական հակամուսուլմանական շարժմանը:
Ֆրանսիայում քաղաքացիական ակտիվիստ Ռիմ Սառա Ալեոնը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է.«Մակրոնը իսլամը ներկայացնում է որպես մի կրոն, որն այսօր աշխարհում ճգնաժամի մեջ է»:
Հակաիսլամական քաղաքականության ֆոնին ՝ Ֆրանսիայի նախագահը ուրբաթ օրը ներկայացրեց հակաիսլամական օրինագիծ, պնդելով, որ այն ուղղված է ծայրահեղականության դեմ պայքարին:
Իրավապաշտպան խմբերը նշում են, որ Ֆրանսիայում աշխարհիկ և հակակրոնական օրենքները խթանել են իսլամաֆոբիան և խտրական վերաբերմունք ցուցաբերել ֆրանսիայի մուսուլման համայնքի նկատմամբ:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio