Ռուսաստան. Վաշինգտոնը մեկուսացված է
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու մասին բանաձևի ձախողումցի հետո, Վաշինգտոնը մեկուսացված է:
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների ճնշող մեծամասնությունը դեմ է արտահայտվել Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու ԱՄՆ ծրագրին», - ասել է Միխայիլ Ուլյանովը՝ Ռուսաստանի ռադիոյին տված բացառիկ հարցազրույցում:
Ուլյանովը հավելել է, որ Անվտանգության խորհրդի անդամների մեծ մասի համար Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը միջազգային դիվանագիտության ամենամեծ ձեռքբերումն է:
Ըստ Ուլյանովի. ՀԳՀԾ-ն բազմակողմ դիվանագիտության ձեռքբերում է, որը թույլ է տվել ապահովել բանակցություններում ներգրավված բոլոր կողմերի շահերի իրական հավասարակշռություն:
Ռուս դիվանագետը շեշտել է, որ ԱՄՆ-ի իշխանությունների քայլերը խախտում են Անվտանգության խորհրդի որոշումը, ինչպես նաև ՀԳՀԾ-ն:
Ուլյանովը նաև ասաց, որ Միացյալ Նահանգների քաղաքականությունը շատ կոպիտ է, անհարգալից և ոչ դիվանագիտական:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի համաձայն, Իրանի զենքի էմբարգոյի ժամկետը լրանում է հոկտեմբերի 18-ին:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio