Իլհամ Ալիևը հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i126459-Իլհամ_Ալիևը_հանդիպել_է_Թուրքիայի_ԱԳ_նախարարի_հետ
Ադրբեջանի նախագահը հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլույի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 06, 2020 15:48 Asia/Tehran
  • Իլհամ Ալիևը հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարարի հետ

Ադրբեջանի նախագահը հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլույի հետ:

Իրանի ռադիո հեռուստատեսության հաղորդմամբ, երեքշաբթի օրը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլույի հետ հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գոհունակություն է հայտնել Բաքվի նկատմամբ Անկարայի ցուցաբերած աջակցության կապակցությամբ, ասելով.«Անկարայի հովանավորությունները ցույց տվեցին, որ Ադրբեջանը աշխարհում մենակ չէ»:

Մի անգամ ևս ընդգծելով Ադրբեջանի նկատմամբ Թուրքիայի կողմից ցուցաբերվող աջակցության անհրաժեշտությունը Չավուշօղլուն ասել է.«Բաքուն ջանքեր է գործադրում, որպեսզի հետ ստանա իր տարածքները, ինչը ճիշտ է իրավական, բարոյական ու միջազգային օրենքների տեսանկյունից»: