Իլհամ Ալիևը հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Հոկտեմբեր 06, 2020 15:48 Asia/Tehran
Ադրբեջանի նախագահը հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլույի հետ:
Իրանի ռադիո հեռուստատեսության հաղորդմամբ, երեքշաբթի օրը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլույի հետ հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գոհունակություն է հայտնել Բաքվի նկատմամբ Անկարայի ցուցաբերած աջակցության կապակցությամբ, ասելով.«Անկարայի հովանավորությունները ցույց տվեցին, որ Ադրբեջանը աշխարհում մենակ չէ»:
Մի անգամ ևս ընդգծելով Ադրբեջանի նկատմամբ Թուրքիայի կողմից ցուցաբերվող աջակցության անհրաժեշտությունը Չավուշօղլուն ասել է.«Բաքուն ջանքեր է գործադրում, որպեսզի հետ ստանա իր տարածքները, ինչը ճիշտ է իրավական, բարոյական ու միջազգային օրենքների տեսանկյունից»:
Պիտակ