Չավուշօղլու. Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ
Թուրքիան ուզում է ակտիվացնել իր գործունեությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ, հայտարարել է արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Մենք պետք է աշխատենք Ռուսաստանի հետ համատեղ, մենք ուզում ենք համագործակցել: Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, սակայն այդ հարցի կարգավորմամբ զբաղվում է համանախագահ երկրների եռյակը՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը: Թուրքիան ուզում է ակտիվացնել իր գործունեությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ և դառնալ Մինսկի խմբի համանախագահ», - ասել է Չավուշօղլուն՝ թուրքական TRT հեռուստաալիքին տված հարցազրույցում, տեղեկացնում է Armenia.Az-ը:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio