Ռաֆայել Գրոսի. Իրանն անկախ երկիր է
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը, ընդգծելով Իրանի անկախության վրա, կազմակերպության ու Թեհրանի միջև վերջերս կայացած համաձայնագիրը համարեց «դիվանագիտության փայլուն ակտ»:
Ռաֆայել Գրոսին շվեյցարական Neue Zürcher Zeitung թերթին տված հարցազրույցում ասել է. «Իրանը 2003 թվականից հետո Իրաքի նման օկուպացված երկիր չէ որտեղ արտասահմանյան տեսուչները կարող են ազատ տեղաշարժվել ՄԱԿ-ի աջակցությամբ: Իրանը անկախ երկիր է»:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը հայտարարել է. «Խորհրդակցություններից հետո Իրանը թույլ տվեց ստուգել երկու միջուկային կենտրոնները և սա փայլուն դիվանագիտություն էր»:
Գրոսին անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրի դեմ ուղղված ԱՄՆ-ի ու Իսրայելի հայտարարություններին, ասել է. «Մենք ունենք ամենաժամանակակից տեխնոլոգիաները` որոշ իզոտոպների և միջուկային նյութերի առկայությունը մեծ ճշգրտությամբ հայտնաբերելու համար` հիմնված բնապահպանական նմուշների վրա»:
Ստուգումների արդյունքների հայտարարման վերաբերյալ նա ասել է. «Վերլուծությունը դեռ շարունակվում է»:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio