Թուրքիայի պաշտպանության նախարարը արձագանքել է ԼՂ-ի հակամարտության վերաբերյալ Ռուսաստանի առաջարկին
Ի պատասխան Ռուսաստանի կողմից Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման առաջարկին, Թուրքիայի պաշտպանության նախարարը կրկնել է Անկարայի դիրքորոշումը՝ պնդելով հայկական զորքերի տարածաշրջանից դուրս գալու անհրաժեշտությունը:
Անատոլու լրատվական գործակալության հաղորդման համաձայն Հալուսի Աքարն ասել է, որ իրենք չեն կարող սպասել ևս 30 տարի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար՝ ավելացնելով, որ հրադադարի փոխարեն իրենք պետք է պահանջեն Հայաստանի դուրսբերումը տարածքներից:
Նա ավելացրեց. «Այժմ հակամարտությունը լուծելու և միջազգային աջակցություն ստանալու մեխանիզմների համար լավ հնարավորություն կա:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեքշաբթի օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ տեսազրույցում նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության և տարածաշրջանից հայկական զորքերի անվերապահ դուրս բերման շրջանակներում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի դրույթներին համապատասխան: