Հոկտեմբեր 09, 2020 09:45 Asia/Tehran
  • Ահաբեկիչները Բաքվի ճանապարհին են. Ալիեւից խլեցին ամեն ինչ

Ալիեւի կյանքի հոգեւոր եւ քաղաքական ժամանակը սպառվել է վաղուց: Հիմա միացված է ֆիզիկական հետհաշվարկը: Որքան կտեւի այն, կախված է իհարկե մի շարք գործոններից, որոնցից ոչ մեկը սակայն նրա ձեռքում չէ:

Թուրքիան, Իսրայելը, դրանից առաջ Ռուսաստանը Ալիեւից միլիարդներն էին ստանում վաճառվող զենքի դիմաց, գործնականում պատրաստելով նրա պատերազմական վախճանը: Ալիեւից նախ խլեցին միլիարդները, հետո խլեցին քաղաքական սուբյեկտությունը, հիմա մնացել է ֆիզիկական գոյությունը: Չի բացառվում, որ դա չեն խլի դեռ երկար ժամանակ, քանի որ նման վիճակում Ալիեւը կարող է դեռ պետք գալ տարբեր սխեմաներում:

Սպառազինությունը ներկայում հայտնվել է ահաբեկիչների ձեռքին: Թե որտեղից են նրանք, էական չէ՝ նրանք ահաբեկիչ են, եւ դա արդեն ճանաչված է միջազգայնորեն: Չի բացառվում, որ ի վերջո ահաբեկիչներն Ադրբեջանում իրավիճակը պայթեցնեն այնքան, որ այլեւս անհրաժեշտության հասցվի միջազգային հակաահաբեկչական այն կոալիցիան եւ գործողությունը, որի մասին խոսում են Երեւանն ու Ստեփանակերտը:

Դա պետք է հասունանա, իսկ դրա համար պետք է, որպեսզի Ադրբեջանն անցնի ահաբեկիչների ձեռքը: Դա իհարկե վտանգավոր իրավիճակ է ռեգիոնալ իմաստով, ու Հայաստանը պետք է պատրաստ լինի այդ վտանգին: Հայկական բանակը ընդունեց առաջին հարվածն եւ ներկայում հակաահաբեկչական գործողությամբ շրջում է ահաբեկիչներին դեպի Բաքու:

armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

 

Պիտակ