Փարիզը ողջունում է հումանիտար նպատակով կրակի դադարեցման համաձայնությունը
https://parstoday.ir/hy/news/world-i126627-Փարիզը_ողջունում_է_հումանիտար_նպատակով_կրակի_դադարեցման_համաձայնությունը
Ֆրանսիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար նպատակներով կրակի դադարեցման համաձայնությունը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է տարածել Ֆրանսիայի ԱԳՆ-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 10, 2020 12:42 Asia/Tehran
  • Փարիզը ողջունում է հումանիտար նպատակով կրակի դադարեցման համաձայնությունը

Ֆրանսիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար նպատակներով կրակի դադարեցման համաձայնությունը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է տարածել Ֆրանսիայի ԱԳՆ-ն:

«Հրադադարն այժմ պետք է իրականացվի և խստորեն պահպանվի, որպեսզի պայմաններ ստեղծվեն երկու երկրների միջև ռազմական գործողությունների մշտական դադարեցման համար: Էական քննարկումները, որոնց կողմերը ներգրավվել են Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, պետք է վերսկսվեն առանց նախապայմանների: Ֆրանսիան մնում է մոբիլիզացված՝ այս շրջանակներում դրան նպաստելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Lragir.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio