Բաքու. Փարիզը չեզոքություն չի պահպանում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը մեղադրել է Ֆրանսիային՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում չեզոքություն չպահպանելու մեջ:
«Ֆրանսիան խախտել է չեզոքության սկզբունքը, մինչդեռ ադրբեջանական կողմը չի նկատել Ռուսաստանի կողմից նման խախտումներ», - ասել է Ջեյհուն Բայրամովը շաբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում:
Բաքուն մեղադրում է Փարիզին այն դեպքում, երբ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը շաբաթ օրըկոչ էր արել պայմաններ ստեղծել կայուն հրադադարի հաստատման համար և ողջունել է Լեռնային արաբաղի տարածաշրջանում Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի հաստատումը:
Լեռնային Ղարաբաղում 14 օր տևած ռազմական բախումներից հետո, Մոսկվայում կայացած ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ, Երևանը և Բաքուն պայմանավորվեցին շաբաթ օրը ժամը 12-ին, հրադադարի ռեժիմ հաստատել: