Թուրքիան հոկտեմբերի 3-ից F16 ինքնաթիռները Գյանջայից տեղափոխել է Գաբալա
https://parstoday.ir/hy/news/world-i126905-Թուրքիան_հոկտեմբերի_3_ից_f16_ինքնաթիռները_Գյանջայից_տեղափոխել_է_Գաբալա
ՀՀ Զինված ուժերի Հակաօդային պաշտպանության զորքերի պետի տեղակալ, շտաբի պետ Գարիկ Մովսիսյանն այսօրվա ասուլիսում անդրադարձավ այն փաստերին, որնք վկայում են, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերը մասնակցում են Արցախի ու Հայաստանի դեմ պատերազմին։ Մասնավորապես, ըստ նրա, F16 ինքնաթիռների ներգրավվածության մասին է խոսքը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 15, 2020 16:10 Asia/Tehran
  • Թուրքիան հոկտեմբերի 3-ից F16 ինքնաթիռները Գյանջայից տեղափոխել է Գաբալա

ՀՀ Զինված ուժերի Հակաօդային պաշտպանության զորքերի պետի տեղակալ, շտաբի պետ Գարիկ Մովսիսյանն այսօրվա ասուլիսում անդրադարձավ այն փաստերին, որնք վկայում են, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերը մասնակցում են Արցախի ու Հայաստանի դեմ պատերազմին։ Մասնավորապես, ըստ նրա, F16 ինքնաթիռների ներգրավվածության մասին է խոսքը։

«F16 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռները Արդբեջանի տարածքում հայտնվել են դեռևս հուլիս ամսին՝ թուրք-ադրբեջանական լայնամասշտաբ ռազմավարական զորավարժությունների նախապատրաստման նախօրեին։ Եվ ինչպես զորավարժությունների նախապատրաստման, այնպես էլ դրանց անցկացման ընթացքում նշված ինքնաթիռները ակտիվ գործողություններ են իրականացրել, ակտիվ ուսումնամարտական թռիչքներ են իրականացրել ՀՀ և Արցախի պետական սահմանի ամբողջ երկայնքով՝ հիմնականում թիրախավորելով Գյանջա-Վարդենիս, Գյանջա-Մարտակերտ, Գյանջա-Քարվաճառ, Ստեփանակերտ ու Հադրութ ուղղությունները։ Զորավարժությունների ավարտից հետո նշված ինքնաթիռները Թուրքիայի Հանրապետության տարածք չեն վերադարձել, մնացել են տեղակայված Գյանջայի օդանավակայանում։ Հետագայում՝ սեպտեմբերի 23-ին, Թուրքիայի հանրապետության ռազմաօդային ուժերի հրամանատարությունն իրականացրել է Գյանջա օդակայանում տեղակայված F16 ինքնաթիռների, նրանց անձնակազմերի և տեխնիկական կազմի հերթափոխ։ Ընդ որում, պետք է նշեմ, որ վերաթռիչքը Թուրքիայի տարածքից Ադրբեջանի տարածք իրականացվել է Վրաստանի օդային տարածքով։ Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 16։00-ին, հերթափոխ կատարած ինքնաթիռները Գյանջայից թռիչք են իրականացրել Վրաստանի տարածքով, վերատեղակայվել իրենց հիմնական բազավորման օդակայան»,- մանրամասնեց Մովսիսյանը։

Նրա խոսքով՝ սեպտեմբերի 27-ին Արդբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ու հարձակվողական գործողությունների հենց առաջին օրվանից Թուրքիայի F16 ինքնաթիռներն ակտիվորեն ներգրավված են եղել խնդիրների կատարմանը, այն է՝ ՀՀ և Արցախի Հանրապետության տարածքների ու օբյեկտների ռմբակոծում ու հրթիռակոծում։

«Մասնավորապես նրանց՝ մարտական գործողություններին ներգրավվածության մասին խոսում են մի շարք փաստեր։ Այսպես, սեպտեմբերի 27 Գյաջնա-Սոթք-Վարդենիս օդային ուղղությամբ Մեծ Մասրիկ և Սոթք բնակավայրերին հարվածներ հասցնելու ընթացքում Թուրքիայի ռազմաօդային ուժերի F16 երկու ինքնաթիռ խախտել են ՀՀ օդային տարածքը մինչև 6 կմ խորությամբ»,- հավելեց Գարիկ Մովսիսյան։ Նա թուրքական F16 ինքնաթիռների մասնակցության վերաբերյալ այլ օրինակներ էլ ներկայացրեց։

Նրա խոսքով՝ հակառակորդն իրենց գործողությունները թաքցնելու նպատակով հոկտեմբերի 3-ին Գյանջա օդակայանից իրականացրել է F16 ինքնաթիռների վերահենակայում Գաբալա օդակայան։ «Եվ եթե մինչ այդ գործողություններն իրականացնում էր առանձին՝ ինքն իր խմբով, դրանից հետո նաև փոխում է մարտավարությունը և սկսում է գործել Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ավիացիայի հետ համատեղ»,- հավելեց նա։

Lragir.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio