ԱՄՆ-ը Քաբուլ-Վաշինգտոն անվտանգության պայմանագիրը խախտում է
https://parstoday.ir/hy/news/world-i126927-ԱՄՆ_ը_Քաբուլ_Վաշինգտոն_անվտանգության_պայմանագիրը_խախտում_է
Աֆղանստանի օրենսդիրները համոզված են,որ ԱՄՆ-ը Քաբուլ-Վաշինգտոն անվտանգության պայմանագիրը խախտում է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 16, 2020 08:47 Asia/Tehran
  •  ԱՄՆ-ը Քաբուլ-Վաշինգտոն անվտանգության պայմանագիրը խախտում է

Աֆղանստանի օրենսդիրները համոզված են,որ ԱՄՆ-ը Քաբուլ-Վաշինգտոն անվտանգության պայմանագիրը խախտում է:

Աֆղանստանի օրենսդիրների ասելով, ԱՄՆ  կառավարությունը բազմիցս խախտել է Քաբուլ-Վաշինգտոն անվտանգության պայմանագիրը, որը նա կնքել էր Աֆղանստանի կառավարության հետ 2014 թվականին:

Նրանք ասել են.ԱՄՆ-ը չի կատարել իր պարտավորությունը, որի համաձայն Աֆղանստանից ամերիկյան որոշակի ուժերի դուրս բերումից հետո, նրանց պատկանող ռազմատեխնիկան պետք է մնար Աֆղանստանաում:
Աֆղանստանի օրենսդիրներն ասում են, որ ԱՄՆ ռազմական տեխնիկայի տեղափոխումը, որն աֆղանական ուժերին անհրաժեշտ է ահաբեկչության դեմ պայքարի համար, չի համապատասխանում Քաբուլ-Վաշինգտոն անվտանգության դաշնագրին:

2014-ին ԱՄՆ-ի և Աֆղանստանի միջև կնքված Քաբուլ-Վաշինգտոն անվտանգության համաձայնագրից հետո անվտանգության իրավիճակը Աֆղանստանում վատթարացել է: