ԱՄՆ-ը Քաբուլ-Վաշինգտոն անվտանգության պայմանագիրը խախտում է
Աֆղանստանի օրենսդիրները համոզված են,որ ԱՄՆ-ը Քաբուլ-Վաշինգտոն անվտանգության պայմանագիրը խախտում է:
Աֆղանստանի օրենսդիրների ասելով, ԱՄՆ կառավարությունը բազմիցս խախտել է Քաբուլ-Վաշինգտոն անվտանգության պայմանագիրը, որը նա կնքել էր Աֆղանստանի կառավարության հետ 2014 թվականին:
Նրանք ասել են.ԱՄՆ-ը չի կատարել իր պարտավորությունը, որի համաձայն Աֆղանստանից ամերիկյան որոշակի ուժերի դուրս բերումից հետո, նրանց պատկանող ռազմատեխնիկան պետք է մնար Աֆղանստանաում:
Աֆղանստանի օրենսդիրներն ասում են, որ ԱՄՆ ռազմական տեխնիկայի տեղափոխումը, որն աֆղանական ուժերին անհրաժեշտ է ահաբեկչության դեմ պայքարի համար, չի համապատասխանում Քաբուլ-Վաշինգտոն անվտանգության դաշնագրին:
2014-ին ԱՄՆ-ի և Աֆղանստանի միջև կնքված Քաբուլ-Վաշինգտոն անվտանգության համաձայնագրից հետո անվտանգության իրավիճակը Աֆղանստանում վատթարացել է: