Եվրոպական հինգ երկրներ համատեղ հաղորդագրությամբ դատապրտել են Սիոնիստական ռեժիմի ավանաշինության քաղաքականությունը
https://parstoday.ir/hy/news/world-i126958-Եվրոպական_հինգ_երկրներ_համատեղ_հաղորդագրությամբ_դատապրտել_են_Սիոնիստական_ռեժիմի_ավանաշինության_քաղաքականությունը
Եվրոպական հինգ երկրներ համատեղ հաղորդագրությամբ դատապարտել են Սիոնիստական ռեժիմի կողմից քաղաքավանների կառուցման քաղաքականության շարունակումը և պահանջել դրա անհապաղ դադարեցումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 16, 2020 15:22 Asia/Tehran
  • Եվրոպական հինգ երկրներ համատեղ հաղորդագրությամբ դատապրտել են Սիոնիստական ռեժիմի  ավանաշինության քաղաքականությունը

Եվրոպական հինգ երկրներ համատեղ հաղորդագրությամբ դատապարտել են Սիոնիստական ռեժիմի կողմից քաղաքավանների կառուցման քաղաքականության շարունակումը և պահանջել դրա անհապաղ դադարեցումը։

Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան և Իսպանիան համատեղ հաղորդագրությամբ հայտարարել են. «Քաղաքավանների կառուցման նոր փուլը համարվում է օրենքի խախտում և սպառնալիք է պետական գործընթացի համար»։

Հինգ երկրները  Սիոնիստական ռեժիմի քայլերը բնութագրել են ոչ կառուցողական և միջազգային օրենքներին հակասող։

Հաղորդագրության մեջ շեշտվել է, որ անհրաժեշտ է  անհապաղ դադարեցնել պաղեստինցիների բնակարանների ավերումը և ընդգծվել է.«Անհրաժեշտ է գործադրել ՄԱԿ-իԱնվտանգության խորհրդի թիվ 2334 բանաձևը»:

Սիոնիստական ռեժիմի պաշտոնատարները չորեքշաբթի օրը նոր քաղաքավանների կառուցման արտոնություն են տվել։

Սիոնիստական ռեժիմը ԱՄՆ-ի հովանավորությամբ և հակառակ ՄԱԿ-ի բանաձևերին, շարունակում է կառուցել սիոնիստաբնակ քաղաքավաններ։